ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռևազյանի հետ կապված լուրերի շրջանառմանը:
«Ինչքան տգետ պետք է լինել` գրելու, որ գնացել է Դանիա, որովհետև այնտեղ ապահով է: Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեպքերի չափումների կայքը տարածում է, դժվա՞ր էր բացել ու տեսնել, որ Դանիայում իրավիճակը 41 ԱՆԳԱՄ ավելի վատ է, քան Հայաստանում:
Ու հետո կհոխորտան, որ անկախ իրավիճակից, իրենք ապահովում են խոսքի և տեղեկատվության ազատություն: Դուք ապահովում եք ապատեղեկատվության հաղթարշավը ու չեք գիտակցում, որ ձեր այս նյութը երկրի համար ծանր իրավիճակում գործից շեղում է մի քանի հոգու, որոնք ստիպված պետք է զբաղվեն ձեր արածը հերքելով, հետևաբար` կտրվելով կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի հաղորդակցությունն ապահովելու՝ իրենց հիմնական գործից»: