Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և անվտանգությունից ելնելով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «ԹելՍել, «ԻզիՓեյ», «Իդրամ» «Մոբի դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև e-payments և ArCa վճարային համակարգերի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու անհրաժեշտության դեպքում խնդրում են պահպանել առողջապահության նախարարության առաջարկած կանխարգելիչ բոլոր միջոցները։