Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ երեկ Բավրայի անցակետից մեկուսացված երկու ուկրաինացի վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ 1lurer-ը հայտնել էր, որ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել էր, որ բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն՝ նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։