Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ Բավրայի մաքսակետից մեկուսացվել է բեռնատարի 2 վարորդ:
«Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ՝ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,- գրել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը: