Բաղդադից հյուսիս տեղակայված Ալ Թաջի ռազմաբազան, որն օգտագործում են Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային կոալիցիոն ուժերը, հրթիռակոծման է ենթարկվել:
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ ռազմակայանի տարածքում ընկել է ավելի քան մեկ տասնյակ արկ, որի հետևանքով տուժել է երկու մարդ: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: