Ադրբեջանում այսօրվանից մեկուսացման հատուկ միջոցառումներ են: Արգելված են հարսանիքները, հոգեհանգիստները, զանգվածային միջոցառումները, դադարեցված է կինոթատրոնների, թատրոնների, թանգարանների, մարզասրահների և ժամանցի կենտրոնների գործունեությունը:
Պետական պաշտոնյաներին արգելվում է մեկնել արտասահման՝ առանց օպերատիվ շտաբի թույլտվության, արգելվում է հիվանդանոցներում գտնվող հիվանդների տեսակցությունը: Նշվում է, որ ԶԼՄ-ներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածման դեպքում ձեռք են առնվելու լրջագույն միջոցներ։ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսով վարակված է 19 հոգի, որոնցից մեկը մահացել է։