Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ մամուլի քարտուղարը:
Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների՝ բնավ չկարևորելով բնակության վայրը: