Միացյալ Նահանգներում ուժի մեջ է մտել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված եվրոպական 26 երկրների հետ ճանապարհորդության արգելքի վերաբերյալ որոշումը: Այն վերաբերում է Շենգենյան բոլոր երկրներին, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի Հարապետության և ԱՄՆ քաղաքացիների:
Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամբողջ երկրում սահմանել է արտակարգ իրավիճակ: Կորոնավիրուսի դեմ պայքարին կհատկացվի 50 մլրդ դոլար:
Միացյալ Նահանգներում կա վարակի հաստատված 2 հազար դեպք, մահացել է 43 մարդ: