Կորոնավիրուսի տարածման պատճառով ամերիկյան Apple ընկերությունը փակում է Չինաստանից դուրս բոլոր խանութներն աշխարհում: Այս մասին հայտարարությունը տարածվել է ընկերության կայքում: Մանրածախ խանութները փակ կլինեն մինչև մարտի 27-ը, բացառությամբ՝ Չինաստանի, Հոնկոնգի, Մակաոյի ու Թայվանի առևտրի կենտրոնների:
Ընկերությունը կոշտ միջոցների է գնացել՝ իր աշխատակիցների ու հաճախորդների անվտանգության նկատառումներից ելնելով: