Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպում է ունեցել ալկոգելի ներքին արտադրողների հետ: Օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում: Գևորգյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ խոշոր դեղատնային ցանցերը ստանում են, և շատ արագ սպառվում է, թեև բնակչության թվով այն կարծես թե բավականացնում է:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ կա նաև պահեստավորված խմբաքանակ, եթե ուսումնական հաստատություններում դրա անհրաժեշտությունը լինի: Անդրադառնալով դիմակների գների փոփոխությանը՝ Գևորգյանը նշեց, որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվել, թեև տնտեսվարողները հայտնում են, որ գների նվազեցման միտում կա: