Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ թվով քիչ, բայց սփյուռքից հայրենակիցներ կան, որոնք չունեն քաղաքացիություն, բայց դիմում են հայրենիք վերադառնալու համար: Սինանյանն ընդգծեց, որ թեև պարտավորվածությունների այն աստիճանը չունեն ինչպես քաղաքացիություն ունեցողների նկատմամբ, բայց փորձում են ձևաչափ գտնել նրանց օգնելու համար: