Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում,- գրում է aliq.ge կայքը:
Մասնավորապես, «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց:
Այսօրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, օգտատերերը, որոնք պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:
Վարկերի վճարումը 3 ամսով հետաձգել է նաև TBC բանկը, որն առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամկետ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո-, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, սննդի և արդյունաբերության այլ ոլորտների վարկառուներին: