Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հաստատեց, որ այս պահին ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք:
«Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս էր կասկածվում: Ես ու Աննան կինքնամեկուսացվենք: Աննան եղել է Բրազիլիայում, ողջագուրվել է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ: Բրազիլիայի նախագահի դեպքը հերքվեց, մենք ջերմությունները չափեցինք, ջերմություն չունենք, ամեն դեպքում, մեկուսացված պայմաններում կմնանք: Վաղն առավոտյան թեստ կհանձնենք»,- ասել է վարչապետը: