Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Վանաձորում 5 քաղաքացի թեստավորում է անցնում կորոնավիրուսի նկատմամբ:
«Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Նրանցից վերցվել են նմուշներ, որպեսզի կատարվի թեստավորում»,- գրել է նա: