Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում լավ լուր է հայտնել․
Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են պատասխանները. Բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև՝ Գլորիայի իտալացի աշխատակցինը: