Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 45-ի: Ընդամենը մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 11 նոր դեպք է գրանցվել. հինգը` Մոսկվայում, երեքը՝ Սանկտ Պետերբուրգում, մեկական դեպքեր էլ՝ Մոսկվայի և Լենինգրադի, ինչպես նաև Պերմի շրջաններում: Գրեթե բոլոր դեպքերում վարակը ներմուծվել է: Մարդիկ վերջերս են վերադարձել արտասահմանից: Վարակակիրների թվում կա մեկ երեխա: