Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ անցկացվող Ջայ Ջագաթ քայլերթը ժամանակավորապես դադարեցնելու մասին հատուկ հայտարարություն է տարածվել:
«Հաշվի առնելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ջայ Ջագաթ քայլարշավը ժամանակավորապես դադարեցնում է իր միջոցառումները Հայաստանում:
Քայլարշավի հետագա ընթացքի վերաբերյալ որոշումները կկայացվեն ելնելով առաջիկա զարգացումներից, Հայաստանի Կառավարության հետ համաձայնեցված ընթացակարգով:
Շնորհակալություն մինչ այս պահը մեզ աջակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ: