Կորոնավիրուսը հասել է սպորտ և խանգարում է սպորտային միջոցառումների անցկացմանը:
Հաջորդ շաբաթ ծրագրված՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային բոլոր մրցաշարերի հանդիպումները կհետաձգվեն՝ հայտնել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Կհետաձգվեն Չեմպիոնների լիգայի մարտի 17-ին և 18-ին նախատեսված հանդիպումները, ինչպես նաև Եվրոպայի լիգայի հանդիպումներն ու ՈՒԵՖԱ-ի երիտասարդական բոլոր առաջնությունները:
Հետաձգված հանդիպումների ժամանակացույցի մասին կհայտարարեն հետագայում, երբ որոշում կկայացվի այդ մասին:
Հետաձգվել են նաև ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որը նախատեսված էր մարտի 20-ին:
այսօր հայտնի դարձավ, որ մինչև ապրիլի 3-ը հետաձգվել են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները: