Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է և սպասարկելու է այսուհետ կորոնավիրուսային հիվանդության կասկածանքով կամ հաստատված հիվանդներին:
Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:
Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:
Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:
Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք: