Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Մնացական Բիչախչյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ. նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից: