Գարունը շարունակում է բարձր տրամադրություն պարգևել. մարտի 12-13-ը հանրապետության գրեթե ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սակայն մարտի 14-ին՝ շրջանների զգալի մասում, 15-ի գիշերը՝ առանձին վայրերում, հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակը մարզերում՝
Շիրակում, գիշերային ժամերին կդիտվի՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15,
Կոտայքի լեռներում գիշերը, դարձյալ՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 3...+5, ցերեկը՝ +16...+18,
Գեղարքունիքում՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15,
Լոռիում գիշերը կդիտվի՝ 0...+5, ցերեկը՝ 17...+20,
Տավուշում գիշերային ժամերին՝ 3...+7, ցերեկը՝ 18...+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3...+5, ցերեկը՝ +19...+22,
Արարատում գիշերը՝ +2...+5, ցերեկը՝ +20...+22,
Արմավիրում գիշերը՝ +2...+5, ցերեկը՝ 20...+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2...+5, ցերեկը՝ +20...+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3...+8, ցերեկը՝ +20...+25,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1...+4, ցերեկը՝ +15...+20,
Արցախում այսօր տեղումներ չեն սպասվում: Գիշերային ժամերին կլինի +4...+9, ցերեկը՝ +15...+23։
Արևածագը Ստեփանակերտում մարտի 12-ին կդիտվի 07:09-ին, արևամուտը՝ 18:57-ին, ցերեկվա տևողությունը՝ 11 ժամ 48 րոպե:
Մայրաքաղաքում այսօր և վաղը տեղումներ չեն սպասվում, սակայն մարտի 14-ին և 15-ի գիշերը հնարավոր է անձրև։
Գիշերը կլինի + 5...+7, ցերեկը՝ +20...+22։ Օդի հարաբերական խոնավությունը՝ 40%։ Արևածագը Երևանում մարտի 12-ին կդիտվի 7:18-ին, արևամուտը՝ 19:06-ին, ցերեկվա տևողությունը՝ 11 ժամ 48 րոպե։