«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրավոր դիմել է Կենտրոնական բանկի նախագահին՝ առաջարկելով քննարկել և հորդորել առևտրային բանկերին՝ առնվազն 3 ամսով սառեցնել վարկերի տոկոսների մարումը: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ որպեսզի կորոնավիրուսով պայմանավորված՝ փոքր և միջին բիզնեսը չտուժի, և հնարավոր լինի խուսափել խնդիրներից, անհրաժեշտ է գնալ այդ ճանապարհով: