ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ:
«Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ։ Կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչև հաջորդ ցուցումները կլինեն»: