Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, որ կհետևեն ԱՀԿ-ի առաջարկներին հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում Օլիմպիական խաղերն անցկացնելու վերաբերյալ:
Նա հաստատել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ խաղերը հետաձգելու որոշում չի կայացվել: Միևնույն ժամանակ, Բախը նշել է, որ եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նման խորհուրդ տա ՄՕԿ-ին, հանձնաժողովը կհետևի առաջարկին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին հեռախոսով առաջարկել էր վարակի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգել Տոկիոյի ամառային խաղերը: