Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցվել են Հայոց ցեղասպանության մասին անգլերեն քարտեզները, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հաղորդում է ermenihaber-ը:
Թուրքական կողմը դժգոհել է, որ «Հայոց ցեղասպանություն 1915-1923 թթ.» վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները ներկայացված են մասնատված: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում՝ Հայաստան, հարավ-արևելքում՝ Քուրդիստան:
Որոշ տեղերում քարտեզները պատռել են, ինչը թուրքական շրջանակները անիմաստ են համարել: Նրանք համոզված են, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, Իսրայելը կիրականացնի ձերբակալություններ «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով: Միաժամանակ կփակցվեն նորերը: