Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց, որ մեկուսացված անձանցից երկուսի դեպքում թեստերը դրական են եղել, այսինքն՝ նրանց մոտ ևս հաստատվել է վարակը:
Նախարարը հորդորեց քաղաքացիներին՝ նվազեցնել շփումներն ու խուսափել մասսայական միջոցառումներին մասնակցելուց, օրվա մեջ մի քանի անգամ լվանալ ձեռքերը, ախտահանել սպիրտային հիմքով, ախտահանիչներով: Նախարարը նշեց նաև, որ հատկապես տարեց կամ խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները պետք է առավել սահմանափակեն շփումներն այլ անձանց հետ:
Թորոսյանն ընդգծեց, որ պատասխանատվություն պետք է կրի յուրաքանչյուրը, և պետք է կոտրել տարածման շղթաները: Եզրափակելով՝ նախարարն ասաց, որ այս պահին մեր երկրում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք: