ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ հայտնելով, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 13 դեպք:
«Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում:
Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:
Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- գրել է նախարարը:
Ի դեպ, հենց այս պահին հիշյալ թեմայով Ֆեյսբուքում ուղիղ միացմամբ քաղաքացիների հետ է շփվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: