Իրանում մի օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 85 հիվանդ է մահացել՝ զոհերի թիվը հասցնելով 514-ի, 3527 մարդ էլ ապաքինվել է: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 11364 մարդ:
Բելառուսում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 27-ի, ասել է հանրապետության Առողջապահության նախարարության բժշկական օգնության գլխավոր վարչության ղեկավար Ելենա Բոգդանը:
Իսկ Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին երկու դեպքը: Վարակակիրները ժամանել են Գերմանիայից:
Իտալիայից և Իրանից ժամանակ ևս չորս վարակակիր է հայտնաբերվել Ադրբեջանում՝ հիվանդների ընդհանուր թիվը հասցնելով 16-ի: Ներկայումս նրանց բոլորի վիճակը, բացի 1938-ին ծնված տղամարդուց, նորմալ է, բուժումը շարունակվում է: Իսկ տղամարդու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: