ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք արդեն մեկուսացվել էին:
Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ վերջիններս թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը հաստատվել է:
Պացիենտների ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 6 դեպք է արձանագրվել: