Հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել հետաձգելու «ԱրմՀայԹեք» միջոցառումը մինչև 2020 թ. հոկտեմբեր:
Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների պարագայում»,- ասված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հայտարարության մեջ: