Քենիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարը: Վարակակիրը՝ Քենիայի քաղաքացին, ԱՄՆ-ից Լոնդոնով Նայրոբի է վերադարձել մարտի 5-ին: Երկրի գրիպի ազգային լաբորատորիան հաստատել է վարակի առկայությունը: Նախարարը միաժամանակ նշել է, որ հիվանդի վիճակը կայուն է, ինքնազգացողությունը լավ է: