Աֆրիկյան ևս մեկ երկրում է գրանցվել կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Քենիայից հետո հիմա էլ՝ Եթովպիայում: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Ադիս Աբեբայի քաղաքագլուխը հայտնել է, որ վարակվածը Ճապոնիայի քաղաքացի Է: Հիվանդի վիճակի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Քաղաքագլուխը կոչ Է արել բնակչությանը խուսափել անձնական շփումներից և ձեռքսեղմումից: