Կորոնավիրուսից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Նասեր Շաաբանին, հայտնում է Tasnim-ը:
Գործակալությունը նշում է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը ԻՀՊԿ-ի փորձառու հրամանատարներից էր, երկրի զինված ուժերում ծառայել է ավելի քան 37 տարի: Նախկինում նա ծառայել է ԻՀՊԿ-ի մայրաքաղաքի վարչության՝ «Սարալա»-ի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Սակայն գործակալությունը չի նշում՝ արդյոք նա մահվան պահին թոշակառու գեներա՞լ էր: