Պենտագոնը հաստատել է Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման զինապահեստների վրա հարձակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը չի բացառել նաև Իրանին հարված հասցնելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է Պենտագոնին դիմել պատասխան քայլերի:
Նոր լարվածության պատճառը Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումն է: Չորեքշաբթի երեկոյան ավելի քան 15 փոքր հրթիռ է արձակվել Թաջի ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերը: Հրետակոծման հետևանքով կոալիցիոն երեք զինծառայող է մահացել, 12-ը վիրավորվել են: