Կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց զբոսաշրջության ոլորտին: The Guardian-ի տարածած տեսանյութից էլ պարզվեց, որ դա, իր հերթին, վտանգում է շատ կենդանիների, օրինակ՝ կապիկների կյանքը Թաիլանդում: Նրանց մեծ մասը սնվում էր զբոսաշրջիկների առաջարկած կերակուրով: Այսօր խեղճ կենդանիները գոյատևման համար դաժան պայքար են մղում միմյանց դեմ մի կտոր սննդի համար: