Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում, հնարավորության դեպքում, առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նշվում է, որ երբ այցելությունը խիստ անհրաժեշտ է (կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման սահմանափակ ժամկետով պայմանավորված դեպքերում), պետք է օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվանալ և ախտահանել ձեռքերը, ինչպես նաև ըմբռնումով մոտենալ աշխատակազմի՝ հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ խնդրանք-հորդորին:
Նախարարությունից հիշեցնում են նաև, որ առանձին ծրագրերով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումները կարող են ուղարկվել առցանց եղականով: