Կորոնավիրուսը պանդեմիա հռչակելուց մեկ օր անց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս վերահաստատեց իր դիրքորոշումը, որ դա վերահսկելի համաճարակ է:
Նա ևս մեկ անգամ կարևորեց զսպվածությունը: Կազմակերպության ղեկավարը համոզված է. որ կյանքեր կփրկվեն, եթե վարակի փոխանցումը կրճատվի: Իսկ դա բառացիորեն բոլորի ձեռքում է: Ահա թե ինչպես պետք է ճիշտ վարվել:
1. ԼՎԱՆԱԼ ՁԵՌՔԵՐԸ
Պարբերաբար և մանրակրկիտ լվացված ձեռքերը պաշտպանված են կորոնավիրուսից: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս որպես ձեռքի մաքրող միջոց օգտագործել սպիրտով պատրաստված հեղուկը կամ պարզապես օճառը:
Ոմանք կարծում են, թե ռետինե ձեռնոցները լավ պաշտպանիչ միջոց են, սակայն, դիմակների նման, դրանք էլ հուսալի չեն: Ձեռնոցներն էլ են վերցնում Covid-19-ի վիրուսը, և եթե ձեռնոցով դիպչում եք ձեր դեմքին, փոխանցում եք վիրուսը:
2. ՉՀԱԶԱԼ ՈՒ ՉՓՌՇՏԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Որքան կարևոր է ձեզ պաշտպանել վիրուսից, նույնքան էլ կարևոր է դրանից պաշտպանել շրջապատին: Դրա համար անձեռոցիկով ծածկեք ձեր բերանը և քիթը, երբ հազում կամ փռշտում եք: Իսկ հետո այն նետեք փակ աղբամանը:
3. ԵԹԵ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ ԵՔ ՆԿԱՏԵԼ, ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ԹԵԺ ԳԻԾ
Եթե ունեք ջերմություն, հազ և շնչառական խնդիրներ, դիմեք բժշկի օգնությանը, բայց նախ զանգահարեք թեժ գիծ: Զանգահարելու դեպքում ձեզ կուղարկեն ճիշտ վայր, ճիշտ մարդկանց մոտ, և արդյունքում քիչ մարդկանց հետ կշփվեք:
4. ԴԻՄԱԿ ԿՐԵՔ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ԱՀԿ-ն դիմակներ չունի այդ վիրուսից պաշտպանվելու համար: Դիմակ անհրաժեշտ է միայն այն դեպքում, եթե ունեք Covid-19-ի ախտանշաններ կամ եթե խնամում եք մեկին, որը վարակված է:
Դիմակները արդյունավետ են միայն այն դեպքում, երբ կանոնավորապես մաքրում եք ձեռքերը:
5. ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարդկանցից հեռավորություն պահելը մեկուսացում կամ կարանտին չէ: Դա նշանակում է, որ կարող եք շփվել այլ մարդկանց հետ, բայց գոնե մեկ մետր հեռավորություն պահեք ձեր և նրանց միջև, ովքեր հազում կամ փռշտում են:
6. ՀԻՇԵՔ ՄՏԱՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաճարակը կարող է առաջացնել ինֆոդեմիա: Դա մի շրջան է, երբ խնդրի մասին չափազանց շատ տեղեկություններները սկսում են շփոթեցնել մարդուն: Իսկ խոսակցությունները տարածվում են ավելի արագ, քան հիվանդությունը:
ԱՀԿ-ն վստահեցրել է, որ իր տվյալներն ու խորհուրդները հուսալի են: