Խնամքի կենտրոններում երկու շաբաթ առաջ դեռ կարանտինային ռեժիմ է հայտարարվել, որ խոցելի խմբերն ավելի ապահով լինեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշեց, որ կառավարությունում աշխատանքային քննարկում էր հրավիրվել, որի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի: Ըստ նախարարի՝ կհայտարարվի նաև հետագա միջոցառումների մասին: