Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html)՝ կեղծվածները առաջարկում են ֆայլը ներբեռնել ու տեղադրել համակարգչում` կորոնավիրուսի մասին վերջին թարմացումներին տեղեկացված լինելու համար։
Նման խարդախությունների զոհ չդառնալու համար Անձնական տվյալների պաշտպմանության գործակալությունը խորհուրդ է տալիս հետևել տեղեկություններին միայն ստուգված հարթակներում, որոնցից են՝
Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝
https://coronavirus.jhu.edu/map.html
https://www.worldometers.info/coronavirus/
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ https://ncdc.am/coronavirus/