ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ՝ կորոնավիրուսի հետ կապված:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ երկրում արտակարգ դրություն հաստատելու մասին։ Այս ռեժիմը թույլ կտա օգտագործել դաշնային միջոցներ՝ վարակի տարածումը կանխարգելելու համա»,- ասաց Թրամփն ուղիղ եթերում ընթացող մամուլի ասուլիսում:
Ըստ Թրամփի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական հատկացումները կհասնեն 50 միլիարդ դոլարի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը 30 օրով արգելել էր ԵՄ երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ:
Իսկ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համավարակ՝ էպիդեմիա։