«Հաղթանակ» զբոսայգու այցելուներն այսուհետ դիտակով նայելիս չեն տեսնի փոքր աղբանոցի վերածված լանջը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ստորաբաժանումը վաղ առավոտից մաքրում է «Հաղթանակ» զբոսայգի-Սարալանջ հատվածի խոտածածկ տարածքը:
Հաշվի առնելով աղտոտվածությունը՝ աշխատանքներն այսօր չեն ավարտվի: Նախատեսվում էնաև ոռոգման ցանց անցկացնել և ծառատունկ անել: