ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը և այլ երկրների դիվանագետները պետք է հանդիպումներ ունենան նաև հայազգի փախստականների և ներքին տեղահանվածների հետ,- ասել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով վերջերս տարբեր երկրների դիվանագետների կողմից «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և այլ երկրների դիվանագետները, որոնք հանդիպում են «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին, պետք է հավասարապես հանդիպումներ ու բանակցություններ ունենան նաև Արցախում և Հայաստանում ապրող հայազգի փախստականների ու ներքին տեղահանվածների հետ:
Ոչ ոք չի կարող շփոթել փախստական ու ներքին տեղահանված անձանց իշխանությունների հետ. Արցախն ունի միայն մեկ իշխանություն»,- գրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը: