Կորոնավիրուսը չի շրջանցում անգամ աշխարհի տարբեր ոլորտների հայտնի մարդկանց ու քաղաքական գործիչներին: Լրատվամիջոցները գրում են, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին կորոնավիրուս է ախտորոշվել:
Նախագահի տղան, սակայն, թվիթերում հայտնել է, որ դեռ թեստի արդյունքը չկա: Ավելի վաղ, նախագահի շրջապատից Ֆաբիո Վայնգարտենիին կորոնավիրուս էր ախտորոշվել, ում հետ նա ԱՄՆ է այցելել։ Բրազիլիայի նախագահը ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։