Գերմանիայի ֆուտբոլային լիգան՝ Բունդեսլիգան, պաշտոնապես հայտարարել է, որ երկրի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև ապրիլի 2-ը կդադարեցվի: Տեղի չեն ունենա նաև առաջիկա տուրի խաղերը, որոնք նախանշված էին գալիք օրերին:
Հայտնի է, որ դադարեցվելու են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ Բունդեսլիգայի խաղերը:
Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակված է 3117 մարդ, մահացել է 7-ը: