Նախագահի և պատգամավորի թեկնածուները Արցախի գյուղերում ու քաղաքներում ներկայացնում են իրենց ծրագրերը:
Վահան Բադասյանը «Միացյալ Հայաստանի» թեկնածուն է: Ուզում է փոխել երկրի Սահմանադրությունը և հիմքեր ապահովել Արցախի ու Հայաստանի վերամիավորման համար:
«Արդարություն» կուսակցության թեկնածու Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ռազմավարական ծրագիր պետք է ունենա ոչ միայն երկիրը, այլև բոլոր համայնքներն առանձին-առանձին:
Ընտրվելու դեպքում «Զարգանալ՝ չզիջելով» սկզբունքով կաշխատի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը:
Արայիկ Հարությունյանն Արցախում սոցիալական հեղափոխություն է խոստանում: «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդը նաև անվճար առողջապահական ծառայություններ է առաջարկում համերկրացիներին:
«Արցախի ժողովրդավարական կուսակցության» թեկնածու Աշոտ Ղուլյանը կառավարման համակարգի ամբողջական փոփոխության համար է պայքարում:
Իսկ ահա Մայիս Մայիլյանը կպայքարի կոռուպցիայի ու անարդարության դեմ, եթե ստանա հանրության աջակցությունը:
Համապետական ընտրություններն Արցախում կկայանան մարտի 31-ին: