Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել է Հայաստանի լրատվամիջոցներում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի լուսաբանման՝ փետրվարի 17-ից մարտի 4-ը միջանկյալ մշտադիտարկման արդյունքները:
Նավասարդյանի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը ակտիվորեն լուսաբանում է հանրաքվեի քարոզարշավը:
«Առաջին ալիքն ամբողջությամբ կարողացել է ներկայացնել քարոզարշավի մոտեցումներն ու տեսակետները, նաև հիմնավորումները՝ ինչու է օրինական կամ անօրինական հանրաքվեն: Երկու կողմն էլ արտահայտել են իրենց կարծիքը, և Առաջին ալիքը լսարանին հասցրել է ամբողջական ինֆորմացիա»,- նշել է Երևանի մամուլի ակումբի նախագահը: