ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը: Այս մասին լուրը հաստատել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ՀՀ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: