ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պլանավորել և հնարավորինս արագ իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները.
-
բոլոր մասնաշենքերի և անցակետերի ախտահանում.
-
բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ.
-
վերջին ամինսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց աշխատելու թույլտվություն.
-
դիմակների ձեռք բերում եւ անվճար տրամադրում աշխատակիցներին եւ պատգամավորներին.
-
բոլոր հնարավոր հարմար տեղերում ալկոգելերի տեղադրում.
-
ճաշարանից օգտվելու պայմանների փոփոխություն.
-
բոլոր աշխատասենյակներում համաճարակից պաշտպանվելու տեղեկատվական նյութերի փակցնում, սենյակների անընդհատ օդափոխում: