Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը Տավուշի սահմանին: Կեսօրին հակառակորդը կրակել է Իջևանի մոտակայքում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը -ին 1lurer.am-ին ասաց, որ տուժածներ չկան: Հակառակորդը լռել է հայկական կողմի պատասխանից հետո:
Շուշան Ստեփանյանը հերքեց նաև ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, թե հայկական զինուժը կրակել է Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ՝ նշելով, որ մեր զինված ուժերը երբեք չեն դավաճանի իրենց որդեգրած սկզբունքին՝ չեն կրակի բնակավայրերի ուղղությամբ: