Մարտի 13-14-ը Մոսկվայում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպման աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի գլխավորությամբ: